ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Գուրգեն Արսենյանը մարտի է դուրս եկել

Գուրգեն Արսենյանը մարտի է դուրս եկել
01.05.2013 | 15:06

Լրատվամիջոցներից մեկում ՄԱԿ նախկին նախագահ (չշփոթեք՝ Միավորված ազգերի կազմակերպության հետ), այժմ՝ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն վերջին շրջանում անում է ամեն ինչ, որպեսզի մայիսի 5-ի հաղթանակին ոչինչ չխոչընդոտի: Ընտրատեղամասի դրսում և ներսում, ըստ Գուրգեն Արսենյանի, աշխատելու է երկուական տեսախցիկ, դրսում նկարելու են մարզերից բերվող «ընտրողներին», «կարուսելները», ներսում տեսախցիկներ են լինելու վստահված անձանց ձեռքին և քվեատուփի վրա:

Պարզվում է՝ ԲՀԿ-ն փոխել է նաև հանձնաժողովի անդամներին:
«Որտեղ թույլ տեղ կար՝ փոխեցինք, փորձ էր արվել նրանց առնելու, բերեցինք մարդկանց, որոնց հնարավոր չէ առնել»,- վստահեցրել է Գուրգեն Արսենյանը:
Թե Արսենյանի նշած անկաշառ մարդիկ ինչպես կդրսևորեն իրենց օրեր անց կայանալիք ընտրությունների ժամանակ, կիմանանք մայիսի 6-ին ԲՀԿ-ի արձանագրած արդյունքներից: Հավանաբար դրանից հետո էլ կերևա Գուրգեն Արսենյանի սկզբունքայնությունը, որը բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել գործարարին բնորոշ ճկունությամբ և հարմար պահին բարձրագույն իշխանավորների ձեռքը սեղմելու հնարամտությամբ:
Հիշեցնենք միայն՝ «կարուսելներից», մարզերից բերվող «ընտրողներից», թույլ տեղերից խոսող Գուրգեն Արսենյանի և նրա ստեղծած, 2003թ. ԱԺ-ում որպես «քինդեր սյուրպրիզ» հայտնված ՄԱԿ կուսակցության մասին էլ «չար լեզուներն» ասում էին, թե նա հենց այդ «կարուսելների» շնորհիվ է հայտնվել խորհրդարանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ